Գլուխ 7 · ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 16
Հոդված 16.
Ամսական վճարումներ կատարող ձեռնարկությունները նախորդ ամսվա հաշվարկով վճարման ենթակա հարկի գումարը (կամ նախորդ եռամսյակի հաշվարկով` միջին ամսական վճարումների գումարը) Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսնապատիկ չափը գերազանցելու դեպքում կատարում են կանխավճարային երկու մուծում հարկի այդ գումարի 1/2-ի չափով` մինչև ընթացիկ ամսվա 25-ը և հաջորդ ամսվա 5-ը:
(16-րդ հոդվածը խմբ. 10.12.94 ՀՕ-127)