Հոդված 17
Հոդված 17.
Իրացման շրջանառության կատարման օր է հանդիսանում բանկային հաշիվներին ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համար միջոցների ստացման, իսկ կանխիկ դրամով հաշվարկների դեպքում` հասույթը դրամարկղ մուտք լինելու օրը:
Այն ձեռնարկություններում, որոնց համար սահմանված կարգով իրացման օր է ընդունվում ապրանքների առաքման (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) օրը, իրացման շրջանառության կատարման օր է համարվում ապրանքների առաքման (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) և դրանց համար գնորդներին (պատվիրատուներին) հաշվարկային փաստաթղթերի ներկայացման օրը:
Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անհատույց կամ մասնակի հատուցումով իրացման (այդ թվում փոխանակման) դեպքում շրջանառության կատարման օր է հանդիսանում դրանց իրացման (փոխանակման) օրը: