Գլուխ 2 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 2
Հոդված 2.
Ավելացված արժեքի հարկ վճարողներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (արտադրական և այլ առևտրային) գործունեություն իրականացնող հետևյալ սուբյեկտները`
1) ձեռնարկությունները, հիմնարկները, հաստատությունները և կազմակերպությունները, նրանց առանձնացված բաժանմունքները, մասնաճյուղերը և ներկայացուցչությունները` անկախ սեփականության ձևից` (այսուհետև` ձեռնարկություններ).
2) անհատ ձեռներեցները` իրենց տարեկան եկամուտների (հասույթի) այն մասով, որը գերազանցում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափը: