Գլուխ 6 · ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 8
Հոդված 8.
Ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) իրացվում են ավելացված արժեքի հարկի գումարի չափով ավելացված գներով (սակագներով): Ընդ որում, իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի դրույքաչափը և գումարը նշվում են առանձին տողով: Ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) բնակչությանը իրացվում են սահմանված դրույքաչափով ավելացված արժեքի հարկի գումարը ներառող գներով (սակագներով):