Անցնել բովանդակությանը
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 4 · ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 24. Երաշխիքները

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 24. Երաշխիքները

1. Կարգավորողը կարող է սահմանել կանոններ (այսուհետ` մրցակցության երաշխավորման կանոններ), որոնցով`

1) կարգելի հակամրցակցային գնորոշումը և այլ երևույթներ.

2) կպահանջի գերիշխող օպերատորից կամ ծառայություններ մատուցողից, որպեսզի նա մրցակցային կարգով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցի միայն մեկ կամ ավելի, բայց իրենից լիովին առանձնացված դուստր ձեռնարկությունների կամ փոխկապակցված անձանց միջոցով.

3) կպահանջի գերիշխող օպերատորից կամ ծառայություններ մատուցողից, որպեսզի նա կառուցվածքային առումով առանձնացնի իր գերիշխող գործունեությունը մրցակցային գործունեությունից.

4) կպահանջի գերիշխող օպերատորից կամ ծառայություններ մատուցողից, որպեսզի նա սահմանափակի գործարքները, կամ տեղեկատվության փոխանակումը, կամ աշխատողների համատեղումը, կամ ձեռնարկի այլ քայլեր, որոնք կհամարի ողջամիտ և անհրաժեշտ` մրցակցությունը երաշխավորելու համար.

5) եթե այլ միջոցները չեն պաշտպանում մրցակցությունը, պահանջել գերիշխողից իր մեկ կամ մի քանի փոխկապակցված անձանց հետ խզել տնտեսական կապերը:

2. Կարգավորողն իրավասու է, խորհրդակցելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, մշակել ուղեցույցներ հետևյալի վերաբերյալ`

1) հակամրցակցային գործելակերպի այն տեսակները, որոնց նկատմամբ կիրառվում են մրցակցության երաշխավորման կանոնները.

2) նմանօրինակ գործելակերպի նկատմամբ մրցակցության երաշխիք կիրառելու կամ չկիրառելու մասին որոշում կայացնելու կարգը:

3. Կարգավորողը պարտավոր է մրցակցության երաշխավորման կանոններ հրապարակել, եթե բավարար է համարում, որ`

1) դրանք անհրաժեշտ են օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից գերիշխող դիրքի չարաշահումը կամ այդ օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից ցանկացած այլ հակամրցակցային գործելակերպը բացահայտելու կամ կանխելու համար.

2) Կարգավորողի տրամադրության տակ չկան որևէ այլ գործուն միջոցներ, որպեսզի այն համարժեքորեն արձագանքի նման չարաշահմանը կամ գործելակերպին:

4. Սույն օրենքի որևէ դրույթ նպատակ չի հետապնդում կանխել կամ սահմանափակել որևէ անձի` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» կամ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակներում պաշտպանությունից օգտվելու նպատակով հայցով դատարան դիմելու իրավունքը:

(24-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-101-Ն)

(հոդվածը 03.07.25 ՀՕ-216-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։