Անցնել բովանդակությանը
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 12 · ԿԻՐԱՐԿՈՒՄԸ

Հոդված 60. Դադարեցման կարգադրություն արձակելու իրավասությունը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 60. Դադարեցման կարգադրություն արձակելու իրավասությունը

1. Եթե Կարգավորողը բավարար հիմքեր ունի եզրակացնելու, որ անձը շահագործում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության չլիցենզավորված ցանց կամ մատուցում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության չծանուցված ծառայություններ կամ օգտագործում է ռադիոհաճախականություններ՝ առանց սույն օրենքի համաձայն տրված թույլտվության, ապա նա իրավասու է սեփական նախաձեռնությամբ կամ ցանկացած անձի դիմումի հիման վրա խնդրո առարկա անձի նկատմամբ արձակել դադարեցման կարգադրություն` համաձայն սույն հոդվածի հինգերորդ մասի:

2. Կարգադրության մեջ պետք է նշված լինեն բողոքի առարկա գործողությունների վերաբերյալ փաստերը և անհրաժեշտության դեպքում այն անձի անունը, ում դեմ ներկայացվում է բողոքը: Կարգադրությանը կից պետք է ներկայացվեն նաև անհրաժեշտ այլ փաստաթղթեր, եթե այդպիսիք կան:

3. Նախքան դադարեցման կարգադրություն արձակելը, Կարգավորողն ապահովում է, որպեսզի շահագրգիռ անձին տրամադրվի ծանուցում, որում`

1) շարադրված կլինեն սույն հոդվածի երկրորդ մասում նշված փաստերը.

2) կնշվի այն ժամանակահատվածը, որի ընթացքում տեղի է ունենալու լսումը, դրա անցկացման վայրը, որտեղ շահագրգիռ անձին հնարավորություն կընձեռվի ներկայացնել իր տեսակետը:

4. Եթե սույն հոդվածի երրորդ մասում նշված լսումների ընթացքում`

1) խնդրո առարկա անձը չի ներկայացնում, թե ինչ պատճառով չպետք է արձակվի դադարեցման մասին կարգադրություն, ապա արձակվում է դադարեցման մասին կարգադրություն.

2) եթե Կարգավորողը որոշում է, որ բողոքի առարկա գործողությունները տեղի չեն ունեցել, ապա դադարեցման մասին կարգադրություն չի արձակվում:

5. Դադարեցման մասին կարգադրությունն ուղարկվում է այն անձին, ում դեմ դա ուղղված է: Կարգադրությունը պետք է`

1) պարունակի բողոքի մեջ նշված գործողությունների նկարագրությունը.

2) պահանջի, որպեսզի շահագրգիռ անձը դադարեցնի կարգադրության հիմքում ընկած գործողությունները:

6. Կարգադրությունը գործողության մեջ է մտնում դրանում նշված ամսաթվի դրությամբ:

(60-րդ հոդվածը փոփ. 29.04.13 ՀՕ-47-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։