Հոդված 39. Տեղադրումը
Հոդված 39. Տեղադրումը
1. Օպերատորը պարտավոր է ողջամիտ դրույքաչափերով և պայմաններով ապահովել մեկ այլ օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից այն սարքավորումների տեղադրումը, որոնք անհրաժեշտ են օպերատորի տարածքում իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ փոխկապակցման կամ այդ ցանցի հասանելիության համար: Օպերատորը կարող է տրամադրել վիրտուալ դասավորում, եթե ապացուցում է, որ դրանց տեղադրումը տեխնիկական պատճառներով կամ տարածքի սահմանափակ լինելու հետևանքով գործնականում իրեն չի արդարացնում:
2. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողը պարտավոր է ցանկացած օպերատորի կամ ծառայություններ մատուցողի տրամադրել ծառայությունների մատուցման համար վերջիններիս անհրաժեշտ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի համապատասխան ենթակառուցվածքը, տեխնոլոգիան, տեղեկատվությունը և հարմարություններն ու գործառույթները:
3. Տեղադրումը ներառում է տարածքի, էլեկտրական հոսանքի անհրաժեշտ հզորության և լույսերի տրամադրումը, ինչպես նաև խաչաձև կապակցումը` տեղադրված սարքավորումների և տեղադրող օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից նախագծված անջատիչների կամ հանգույցների միջև: