Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-06-27-ից մինչև 2013-06-15։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 12. Լիցենզիաների և թույլտվությունների կասեցումը կամ դադարեցումը

գործել է մինչև 2013-06-15Բացել ARLIS-ում

Հոդված 12. Լիցենզիաների և թույլտվությունների կասեցումը կամ դադարեցումը

1. Կարգավորողն իրավասու է կասեցնել լիցենզիան կամ լիցենզիայի դադարեցման համար դիմել դատարան` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով: Կարգավորողն իրավասու է կասեցնել կամ դադարեցնել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը` իր կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն:

2. Ի լրումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կասեցման կամ դադարեցման հիմքերի, Կարգավորողն իրավասու է կասեցնել կամ լիցենզիայի դադարեցման դիմում ներկայացնել դատարան, ինչպես նաև կասեցնել կամ դադարեցնել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը, եթե`

1) լիցենզավորված անձը դիտավորյալ կեղծ տեղեկություն է ներկայացրել լիցենզիայի կամ թույլտվության համար իր ներկայացրած դիմումի կամ Կարգավորողին տրամադրված ցանկացած հայտարարության մեջ.

2) լիցենզավորված անձը դիտավորյալ չի տրամադրել այնպիսի տեղեկություններ կամ ապացույցներ, որոնք կհանգեցնեին այդ լիցենզիայի կամ թույլտվության տրամադրելը մերժելուն.

3) լիցենզավորված անձը դիտավորյալ խախտել է սույն օրենքը կամ դրա համաձայն ընդունված որևէ կանոն կամ կանոնակարգ.

4) լիցենզավորված անձը դիտավորյալ չի կատարել իր լիցենզիայի կամ թույլտվության պայմանները.

5) լիցենզավորված անձը խախտել է կամ չի կատարել սույն օրենքի 60-րդ հոդվածի համաձայն տրված դադարեցման մասին հրահանգը.

6) լիցենզավորված անձը չի վճարել դիմումի կամ լիցենզիայի կամ թույլտվության գործողության երկարացման վճարը կամ համընդհանուր ծառայությունների որևէ վճար.

7) կասեցումը կամ դադարեցումն անհրաժեշտ է ազգային անվտանգության կամ հանրային շահի նկատառումներով:

3. Սույն հոդվածով սահմանված կասեցման և դադարեցման դրույթները չեն տարածվում պատմականորեն գերիշխող օպերատորի լիցենզիայի վրա: Բացառիկության իրավունքից օգտվելու ողջ ժամանակահատվածում պատմականորեն գերիշխող օպերատորը ղեկավարվում է իր լիցենզիայով սահմանված պայմաններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։