Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-06-27-ից մինչև 2013-06-15։Բացել գործող տեքստը
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 4 · ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 23. Գերիշխող դիրքի մասին որոշման կայացումը

գործել է մինչև 2013-06-15Բացել ARLIS-ում

Հոդված 23. Գերիշխող դիրքի մասին որոշման կայացումը

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ խորհրդակցելով Կարգավորողը սահմանում է կարգավորման ենթակա էլեկտրոնային հաղորդակցության շուկաները և որոշում է, թե հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող որ օպերատորները և որ մատուցողները սույն օրենքի իմաստով ունեն գերիշխող դիրք: Այս կապակցությամբ Կարգավորողն առնվազն երկու ամիս առաջ հրապարակում է որևէ օպերատորի կամ ծառայություններ մատուցողի դիրքը գերիշխող ճանաչելու կամ նման որոշման առկայության դեպքում` ոչ գերիշխող ճանաչելու իր մտադրության մասին և ընդունում գրավոր մեկնաբանություններ տվյալ օպերատորից կամ ծառայություններ մատուցողից և շահագրգիռ անձանցից:

2. Կարգավորողը կարող է օպերատորին կամ ծառայություններ մատուցողին ճանաչել որպես գերիշխող դիրք զբաղեցնող որոշ ծառայությունների և (կամ) աշխարհագրական տարածքների կապակցությամբ, իսկ ուրիշ ծառայությունների կամ աշխարհագրական տարածքների առումով` որպես ոչ գերիշխող:

3. Ցանկացած շահագրգիռ անձ կարող է դիմել, որպեսզի Կարգավորողը նախաձեռնի սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործընթացը որևէ օպերատորի կամ ծառայություններ մատուցողի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։