Հոդված 62. Դատական կարգով կարգադրության կատարումն ապահովելու համար դիմելը
Հոդված 62. Դատական կարգով կարգադրության կատարումն ապահովելու համար դիմելը
1. Դատարանին դիմում ներկայացնելուց առաջ Կարգավորողը պարտավոր է` 1) շահագրգիռ լիցենզավորված անձին գրավոր ծանուցել բողոքում նշված խախտման բնույթի մասին. 2) լիցենզավորված անձին հնարավորություն տալ, որպեսզի նա`
ա) վերացնի բողոքի մեջ նշված խախտումը` ի բավարարումն Կարգավորողի պահանջի` Կարգավորողի կողմից ծանուցման մեջ կամ լիցենզավորված անձի դիմումի վրա սահմանվող ժամկետում,
բ) ներկայացնել հիմնավորումներ, հանդես գալ Կարգավորողի առաջ հարցի վերաբերյալ իր բացատրություններով, եթե անցկացվում են լսումներ: Կարգավորողը պարտավոր է ծանուցել լիցենզավորված անձին հարցի վերաբերյալ իր կայացրած որոշման մասին.
3) հաշվի առնել վերաբերելի հանգամանքները, այդ թվում`
ա) լիցենզավորված անձի կամ լիցենզավորված անձի գործողությունների հետևանքները կրած այլ անձի կամ մարմնի տրամադրության տակ եղած ռեսուրսները,
բ) լիցենզավորված անձի կամ վերոհիշյալ վնաս կրած այլ անձի տնտեսական կենսունակությունը,
գ) նշված այլ անձի, մարմնի կամ լիցենզավորված անձի մրցակիցների վարքագիծը:
2. Եթե դատարանը Կարգավորողի դիմումի հիման վրա բավարար է համարում, որ լիցենզավորված անձը չի կատարել իր լիցենզիայի կամ թույլտվության պայմաններից որևէ մեկը կամ խախտել է սույն օրենքի կամ սույնի համաձայն ընդունված կանոնների կամ կանոնակարգերի որևէ դրույթ, ապա դատարանն իրավասու է կարգադրություն արձակել, որը կսահմանափակի իրավախախտ լիցենզավորված անձի կողմից այդպիսի գործողությունների կատարումը կամ չեղյալ կճանաչի կամ կդադարեցնի նրա լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը:
3. Սույն հոդվածով նախատեսված իր իրավունքների իրականացման ընթացքում Կարգավորողը պարտավոր է հաշվի առնել`
1) դիմումի պատճառ հանդիսացած վարքագծի բնույթը և սահմանները.
2) բողոքի մեջ նշվող խախտման հետևանքով անձի կրած կորուստների բնույթը և ծավալները.
3) բողոքի առարկա հանդիսացող խախտման հանգամանքները.
4) տվյալ լիցենզավորված անձի դեմ նախկինում կայացված որոշումները: