Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-06-27-ից մինչև 2013-06-15։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 14. Լիցենզավորված անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը

գործել է մինչև 2013-06-15Բացել ARLIS-ում

Հոդված 14. Լիցենզավորված անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը

1. Լիցենզավորված անձի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելուց առաջ լիցենզավորված անձը պարտավոր է ստանալ Կարգավորողի համաձայնությունը: Համաձայնություն ստանալու համար լիցենզավորված անձը գրավոր դիմում է Կարգավորողին՝ ներկայացնելով վերջինիս կողմից պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը:

2. Եթե Կարգավորողը համարի, որ փոխանցման արդյունքում փոխվելու է լիցենզավորված անձի գործունեությունը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը, ապա նա իրավասու է համաձայնություն չտալ, եթե համարի, որ այդ անձը չունի անհրաժեշտ որակավորում կամ որ փոխանցումը սպառնում է ազգային անվտանգությանը:

3. Եթե Կարգավորողը համարի, որ փոխանցման արդյունքում չի փոխվելու փաստացի սեփականատերը կամ լիցենզավորված անձի գործունեությունը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը, ապա նա պարտավոր է տալ իր համաձայնությունը:

4. Պատմականորեն գերիշխող օպերատորի փաստացի սեփականատերը կարող է փոխանցել, վաճառել, տրամադրել կամ ցանկացած այլ ճանապարհով տնօրինել պատմականորեն գերիշխող օպերատորի բաժնետոմսերի մինչև 20 տոկոսը առանց Կարգավորողի նախնական համաձայնության:

5. Պատմականորեն գերիշխող օպերատորի փաստացի սեփականատերը, Կարգավորողի նախնական համաձայնությամբ, մեկ կամ ավելի գործարքների արդյունքում կարող է փոխանցել, վաճառել, տրամադրել կամ ցանկացած այլ ճանապարհով տնօրինել պատմականորեն գերիշխող օպերատորի բաժնեմասերի մինչև 20 տոկոսը կամ ավելին` այդպիսով պատմականորեն գերիշխող օպերատորի իր մասնաբաժինը հասցնելով 70 տոկոսի կամ ավելի քիչ: Կարգավորողը տալիս է իր համաձայնությունն այն դեպքում, երբ այդպիսի փոխանցումը, վաճառքը, տրամադրումը կամ ցանկացած այլ ճանապարհով տնօրինումը չի հակասում պետական շահերին:

6. Գերիշխող դիրք ունեցող լիցենզավորված անձի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու մասին Կարգավորողը պարտավոր է ծանուցել «Պաշտոնական տեղեկագրում»:

7. Կարգավորողը սույն հոդվածին համապատասխան լիցենզավորված անձի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու համաձայնությունը տալիս է` նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։