Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2022-06-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՄԸ

Հոդված 20. Անտառային տնտեսության վարման հետ չկապված աշխատանքներ կատարելու կարգը

գործել է մինչև 2022-06-21Բացել ARLIS-ում

Հոդված 20. Անտառային տնտեսության վարման հետ չկապված աշխատանքներ կատարելու կարգը

1. Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ կոմունիկացիաների անցկացման, հորատման և այլ աշխատանքներն իրականացվում են պետական կառավարման լիազորված մարմնի տված համաձայնության հիման վրա: Համաձայնությունը տրվում է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա:

2. Սույն հոդվածով սահմանված աշխատանքների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։