Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2022-06-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ

Հոդված 30. Անտառապատումը

գործել է մինչև 2022-06-21Բացել ARLIS-ում

Հոդված 30. Անտառապատումը

1. Անտառապատումը, ոչ անտառածածկ անտառային հողերի, ինչպես նաև այլ նպատակային նշանակության հողերի վրա տնկման և ցանքի միջոցով արհեստական անտառային մշակույթների հիմնադրումն ու աճեցումն է:

2. Ոչ անտառածածկ անտառային հողերի անտառապատումն իրականացվում է անտառաշինական նախագծերի, անտառապատման հրահանգին և անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու կարգի համաձայն:

3. Անտառապատման և անտառավերականգնման հրահանգները հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։