Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2022-06-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Հոդված 32. Անտառները կամ անտառային հողերն օգտագործման տրամադրելը

գործել է մինչև 2022-06-21Բացել ARLIS-ում

Հոդված 32. Անտառները կամ անտառային հողերն օգտագործման տրամադրելը

1. Անտառների և անտառային հողերի սեփականատերերն անտառները կամ անտառային հողերն օգտագործման են տրամադրում անհատույց կամ վարձակալության իրավունքով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ նպատակներով:

2. Պետական անտառները կամ անտառային հողերն անհատույց օգտագործման են տրամադրվում օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:

3. Վարձակալության և օգտագործման իրավունքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական, Հողային և սույն օրենսգրքերով:

4. Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։