Հոդված 27. Անտառային պետական ծառայության պաշտոնատար անձանց սոցիալական և այլ երաշխիքները
Հոդված 27. Անտառային պետական ծառայության պաշտոնատար անձանց սոցիալական և այլ երաշխիքները
1. Պետությունը անտառային պետական ծառայության պաշտոնատար անձանց համար երաշխավորում է`
ա) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.
բ) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իրենց առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցում.
գ) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով անտառային պետական ծառայության պաշտոնատար անձի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից:
2. Անտառային պետական ծառայության աշխատողները ենթակա են պետական պաշտպանության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: