Գլուխ 4 · ԱՆՏԱՌՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 10. Անտառների դասակարգումը՝ ըստ հիմնական նպատակային նշանակության
Հոդված 10. Անտառների դասակարգումը՝ ըստ հիմնական նպատակային նշանակության
1. Հայաստանի Հանրապետությունում անտառները, անկախ սեփականության ձևից, ըստ իրենց հիմնական նպատակային նշանակության՝ դասակարգվում են`
ա) պաշտպանական նշանակության.
բ) հատուկ նշանակության.
գ) արտադրական նշանակության:
Ըստ հիմնական նպատակային նշանակության՝ անտառների դասակարգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Ոչ պետական անտառների նպատակային նշանակության փոփոխման դեպքում պետության կամ համայնքի կարիքների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սեփականատիրոջը փոխհատուցվում են պատճառված վնասները և կորուստները, եթե անտառների նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ չի փոփոխվում: