Գլուխ 10 · ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Հոդված 37. Երկրորդական անտառանյութի մթերումը
Հոդված 37. Երկրորդական անտառանյութի մթերումը
1. Երկրորդական անտառանյութի մթերումն իրականացվում է առանց անտառին վնաս պատճառելու:
Երկրորդական անտառանյութի մթերումը պետական անտառներում իրականացվում է անտառահատման տոմսի հիման վրա:
2. Կոճղերի մթերումն արգելվում է 12 և ավել աստիճան թեքություն ունեցող լանջերում, ինչպես նաև այն անտառներում, որտեղ այն կարող է հողատարման երևույթներ առաջացնել կամ տնկարկներին վնաս պատճառել:
3. Երկրորդական անտառանյութի մթերում թույլատրվում է պաշտպանական և արտադրական նշանակության անտառներում, եթե այլ բան սահմանված չէ սեփականատիրոջ կողմից:
4. Երկրորդական անտառանյութի մթերման կարգը պետական և համայնքային անտառներում սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը: