Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-06-21-ից մինչև 2024-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Հոդված 36. Բնափայտի մթերումը

գործել է մինչև 2024-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 36. Բնափայտի մթերումը

1. Արտադրական նշանակության պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումների, իսկ հասուն և գերհասուն ծառուտներում` անտառավերականգնման հատումների արդյունքում:

2. Պաշտպանական և հատուկ նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումների արդյունքում, բացառությամբ պետական արգելոցների:

3. Բնափայտի մթերումն իրականացվում և տարեկան հաշվարկային հատատեղերը որոշվում են անտառաշինական նախագծերի հիման վրա: Անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացվում է պետական կառավարման լիազորված մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա:

4. Բնափայտի մթերման կարգը պետական և համայնքային անտառներում հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։