Հոդված 52. Վարձակալության պայմանագրի փոփոխումը և լուծումը
Հոդված 52. Վարձակալության պայմանագրի փոփոխումը և լուծումը
1. Վարձակալության պայմանագրի պայմանների փոփոխում կողմերի անհամաձայնության դեպքերում կատարվում է դատական կարգով հետևյալ հիմքերով.
ա) հրդեհների, քամիներից հողմահարման, վնասատուների և հիվանդությունների, երաշտի և սակավաջրության հետևանքով և այլ պատճառներով անտառային հողերի վիճակի վատթարացման ժամանակ.
բ) անտառօգտագործման կարգի և ռեժիմի սահմանված կարգի փոփոխության դեպքում:
2. Պետական սեփականություն համարվող անտառների և անտառային հողերի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է, եթե փոփոխվել է անտառի նպատակային նշանակությունը: Դրա հետևանքով տուժած անձինք վնասի հատուցման իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
3. Վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: