Գլուխ 14 · ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 59. Համայնքային անտառային հսկողությունը
Հոդված 59. Համայնքային անտառային հսկողությունը
1. Անտառների կայուն կառավարման նկատմամբ համայնքային անտառային հսկողությունը համայնքների վարչական տարածքներում իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինը:
2. Անտառների կայուն կառավարման նկատմամբ համայնքային անտառային հսկողությունը համայնքների վարչական տարածքներում իրականացվում է օրենքով սահմանված կարգով: