Հոդված 33
Հոդված 33.
Վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելը
Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ են հայտարարվում`
ա) վարձակալի և վարձատուի համատեղ դիմումի հիման վրա.
բ) անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը դատական կարգով վաղաժամկետ լուծվելու դեպքում.
գ) վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելու դեպքում.
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում:
Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը չեղյալ հայտարարելը ենթավարձակալության, հիփոթեքի կամ այլ իրավունքների պայմաններում կատարվում է միայն այդ իրավունքներն ունեցող անձանց գրավոր համաձայնությամբ:
Նշված փաստաթղթերի հիման վրա գրանցման մատյանի համապատասխան բաժնում կատարվում է գրառում` անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելու մասին:»: