Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 26. Հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը

Հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը կատարվում է հիփոթեքի առարկա հանդիսացող գույքի գտնվելու վայրում անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կողմից:

Հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը կատարվում է գրանցման մատյանում` հիփոթեքի առարկա հանդիսացող գույքի գրանցման թերթիկի համապատասխան բաժնում:

Հիփոթեքով պարտավորության ծավալի, ժամկետի, ինչպես նաև հիփոթեք դրված անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման դեպքում, իսկ պայմանագրով նախատեսված դեպքերում՝ գրավառուի համաձայնությամբ, գրանցման մատյանում կատարվում է հիփոթեքի իրավունքի գրանցման փոփոխություն:

Բազմաբնակարան այն շենքի, որի մասերը (հողամասը, բնակարանը, հիմքը, տանիքը, աստիճանները և այլն) գտնվում են գրավատուի և այլ անձանց ընդհանուր բաժնային սեփականության ներքո, հիփոթեքի դեպքում բնակարանի հետ միասին գրավ դրված է համարվում հողամասի և տան նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան բաժինը, իսկ կառուցապատման իրավունքի հիփոթեքի դեպքում` հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը:

Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված այլ շենքում հիփոթեքի առարկա է հանդիսանում՝

ա) բազմաբնակարան կամ ստորաբաժանված այլ շենքի կառուցման համար սեփականության իրավունքով պատկանող հողամասը.

բ) ձեռք բերվող բնակարանի կամ ստորաբաժանված տարածքի համար հողամասի բաժնային սեփականության իրավունքը:

Բազմաբնակարան կամ ստորաբաժանված այլ շենքի բնակարանի հիփոթեքի, ինչպես նաև կառուցապատման իրավունքի հիփոթեքի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացվում է սույն օրենքի 40 հոդվածով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։