Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 36. Ընդհանուր` համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը

Երկու և ավելի սեփականատերերի պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը (գրանցման թերթիկը) պետք է պարունակի ընդհանուր` համատեղ և բաժնային սեփականության մասին տեղեկություններ, իսկ բաժնային սեփականության դեպքում` յուրաքանչյուր սեփականատիրոջ բաժնեմասի վերաբերյալ նշում:

Ընդհանուր` համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օբյեկտի առանձին միավորների նկատմամբ իրավունքները գրանցվում են դատարանի որոշման, վճռի, դատավճռի կամ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:

Բազմաբնակարան և ստորաբաժանված այլ շենքի բնակարանի և տարածքի, որի մասերը (հողամասը, հիմքը, տանիքը, աստիճանները և այլն) գտնվում են ընդհանուր բաժնային սեփականության ներքո, սեփականության և այլ իրավունքների գրանցման դեպքում բնակարանի հետ միասին գրանցվում է նաև հողամասի և տան նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան բաժինը, իսկ կառուցապատման իրավունքի դեպքում՝ բնակարանը և բազմաբնակարան շենքի բնակարանի ընդհանուր բաժնի մասը:

Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված այլ շենքում գրանցման օբյեկտ են հանդիսանում՝

ա) բազմաբնակարան կամ ստորաբաժանված այլ շենքի կառուցման համար սեփականության իրավունքով պատկանող հողամասը, կառուցվող բազմաբնակարան բնակելի կամ ստորաբաժանված այլ շենքը.

բ) ձեռք բերվող բնակարանի համար՝ հողամասի բաժնային սեփականության իրավունքը, կառուցվող բնակարանը և ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի համապատասխան մասը:

Սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձևակերպումից հետո բնակարանի հետ միասին ձեռք բերողի սեփականության իրավունքը գրանցվում է նաև ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում համապատասխան հողամասի բաժնի մասի նկատմամբ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։