Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14.

Օրենքի 40-րդ հոդվածը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝

«Կառուցվող շենքերին, շենքերում գտնվող առանձին բնակարաններին, շինություններին սահմանված կարգով հաստատված նախագծի հիման վրա տրվում են առանձին ծածկագրեր, որոնք կապվում են տվյալ շենքի հետ, իսկ շենքերին ևս տրվում են ծածկագրեր, որոնք կապվում են այն հողամասերի ծածկագրերին, որոնց վրա գտնվում են այդ շենքերը:

Գրանցման մատյանի թերթիկում կառուցվող ստորաբաժանված շենքերի համար պետք է նշվի շենքի, շինության կառուցման համար տրամադրված հողամասում հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված և պայմանագրում արտացոլված բաժնային համամասնությամբ:

Կառուցվող ստորաբաժանված շենքերի համար կադաստրային գործում պետք է լինեն սահմանված կարգով հաստատված նախագիծը և շինարարության թույլտվությունը:

Սահմանված կարգով հաստատված նախագծում բնակարանները և անշարժ գույքի այլ առանձին միավորները ծածկագրվում են (համարակալվում), որոնք կապված են հողամասի ծածկագրի հետ: Պետական գրանցումից հետո սեփականատիրոջը տրամադրվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական, որտեղ նշվում է հողի բաժնային սեփականության իրավունքը, և վկայականի հետ միասին տրամադրվում է սահմանված կարգով հաստատված նախագծով՝ անշարժ գույքի առանձին միավորների հատակագիծը:

Սահմանված կարգով շենքի, շինության շահագործման ակտի ձևակերպումից հետո սեփականատիրոջ դիմումի հիման վրա գրանցվում են հողամասի բաժնային սեփականության իրավունքը, ստորաբաժանված շենքում ձեռք բերված բնակարանը կամ անշարժ գույքի առանձին միավորները և ստորաբաժանված շենքում ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նախատեսված տարածքները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։