Հոդված 10. Օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 10. Օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 32. Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրում գտնվող անշարժ գույքի (մասնաճյուղի) վարձակալության իրավունքի պետական գրանցումը
Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրերում գտնվող անշարժ գույքի (մասնաճյուղերի) վարձակալության իրավունքի պետական գրանցումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանման կողմից:
Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրերում գտնվող անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցում իրականացնելու նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարն իր հայեցողությամբ կարող է գրանցում իրականացնելու պարտականությունները դնել մեկ տարածքային ստորաբաժանման ղեկավարի վրա: