Հոդված 27. Հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը
Հոդված 27. Հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը
Հիփոթեքի իրավունքի պետական գրանցումից անմիջապես հետո գրավառուին տրվում է հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը:
Հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականում նշվում են հիփոթեքի պայմանագրի գրանցման ամիս-ամսաթիվը, ժամը և գրանցման համարը:
Կառուցվող կամ նոր ստեղծվող շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի նկատմամբ հիփոթեքի գրանցման վկայականը կազմվում է՝ հիմք ընդունելով սահմանված կարգով հաստատված նախագիծը:
Վկայականը վավերացվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով:
Հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: