Հոդված 30. Հիփոթեքի իրավունքի գրանցումը և հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելը
Հոդված 30. Հիփոթեքի իրավունքի գրանցումը և հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելը
Հիփոթեքի իրավունքի գրանցումը և հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը չեղյալ է հայտարարվում`
ա) հիփոթեքով ապահովված պարտավորությունը դադարելով.
բ) գրավատուի պահանջով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերով.
գ) հիփոթեք դրված գույքի ոչնչացման կամ հիփոթեք դրված իրավունքը դադարելու դեպքում, եթե գրավատուն չի օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավունքից.
դ) հիփոթեք դրված գույքն իրացնելու, այդ թվում՝ հրապարակային սակարկություններով վաճառվելու դեպքում.
ե) հիփոթեքը դադարեցնելու մասին դատարանի որոշումով, վճռով, դատավճռով:
Նշված փաստաթղթերի հիման վրա գրանցման մատյանի գրանցման թերթիկի համապատասխան բաժնում կատարվում է գրառում` հիփոթեքի պայմանագրի գրանցումը և հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելու մասին:
Հիփոթեքի իրավունքի գրանցումը և գրանցման վկայականը չեղյալ հայտարարելուց հետո արգելադրումը հանվում են: