Հոդված 8. Օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 8. Օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 29. Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրում գտնվող անշարժ գույքի (մասնաճյուղի) հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը
Իրավաբանական անձանց` մի քանի վայրերում գտնվող գույքի (մասնաճյուղերի) հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` ինչպես գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանման, այնպես էլ մեկ տարածքային ստորաբաժանման կողմից:
Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրերում գտնվող անշարժ գույքի հիփոթեքի պետական գրանցում իրականացնելու նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարն իր հայեցողությամբ կարող է գրանցում իրականացնելու պարտականությունները դնել մեկ տարածքային ստորաբաժանման ղեկավարի վրա: