Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1 -րդ հոդվածով`
Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1 -րդ հոդվածով`
«Հոդված 30.1. Կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է օրենքով կամ պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական և շինարարական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում օգտագործել այդ բարելավումները:
Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասի վրա և դրա տակ կառուցապատման իրավունքով կառուցված կամ կառուցվող շենքերը և շինությունները հողամասի սեփականատիրոջ սեփականությունն են, իսկ դրանց նկատմամբ իրավունքները՝ սեփականության, հիփոթեքի, օգտագործման և այլ, ենթակա են գրանցման սույն օրենքով սահմանված կարգով:»: