Հոդված 1. Սահմանումները
Հոդված 1. Սահմանումները
Սույն համաձայնագրում կիրառվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
հարցվող մարմին՝ անդամ պետության լիազորված մարմին, որին, սույն համաձայնագրին համապատասխան, տեղեկատվության տրամադրման վերաբերյալ հարցում է ուղարկվում.
հարցում ներկայացնող մարմին՝ անդամ պետության լիազորված մարմին, որը, սույն համաձայնագրին համապատասխան, տեղեկատվության տրամադրման վերաբերյալ հարցում է ուղարկում.
գաղտնի տեղեկատվություն՝ անդամ պետության լիազորված մարմնում ստացվող, վերջինիս լիազորությունների իրականացման շրջանակներում դրա տնօրինության տակ գտնվող, պետական կամ անդամ պետության օրենսդրությամբ դրան հավասարեցված այլ գաղտնիք (պետական գաղտնիք) չհանդիսացող տեղեկատվություն, որի հասանելիությունը սահմանափակ է և որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, դիտարկվում է որպես գաղտնի.
հիմնական (մայր) կազմակերպություն՝ մի անդամ պետության իրավաբանական անձ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում է քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի) ավելի քան 50 տոկոսին (ձեռք է բերում 50 տոկոս) և (կամ) ունի այլ անդամ պետության ֆինանսական կազմակերպության կողմից որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն, կամ մի անդամ պետության ֆինանսական կազմակերպություն, որն այլ անդամ պետության տարածքում ունի (ստեղծում է) մասնաճյուղ, ներկայացուցչություն՝ այդ մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
անդրսահմանային կազմակերպություն՝ անդամ պետության տարածքում ստեղծված (ստեղծվող) ֆինանսական կազմակերպություն, որում այլ անդամ պետության իրավաբանական անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում է քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի) ավելի քան 50 տոկոսին (ձեռք է բերում 50 տոկոս) և (կամ) ունի որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն, և (կամ) մի անդամ պետության ֆինանսական կազմակերպության կողմից այլ անդամ պետության տարածքում այդ մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված (ստեղծվող) մասնաճյուղ, ներկայացուցչություն.
լիազորված մարմին՝ անդամ պետության մարմին, որն այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ օժտված է ֆինանսական շուկայի, ֆինանսական կազմակերպությունների (ֆինանսական շուկայի առանձին ոլորտների) կարգավորում և (կամ) վերահսկողություն ու հսկողություն իրականացնելու լիազորություններով.
ֆինանսական կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է ֆինանսական շուկայում ֆինանսական ծառայությունների մատուցման գործունեություն.
ֆինանսական ծառայություններ՝ ֆինանսական բնույթի ծառայություններ, որոնք ներառում են բանկային ծառայություններ, ապահովագրական ծառայություններ և ապահովագրական ծառայությունների շարքին դասվող ծառայություններ, արժեթղթերի շուկայում ծառայություններ.
ֆինանսական շուկա՝ անդամ պետությունների՝ բանկային ծառայությունների շուկա, ապահովագրական ծառայությունների և ապահովագրական ծառայությունների շարքին դասվող ծառայությունների շուկա, արժեթղթերի շուկա։