Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Լիազորված մարմինների կողմից սեփական նախաձեռնությամբ ներկայացվող տեղեկատվությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Լիազորված մարմինների կողմից սեփական նախաձեռնությամբ ներկայացվող տեղեկատվությունը

Լիազորված մարմիններից յուրաքանչյուրը սեփական նախաձեռնությամբ առանց այլ լիազորված մարմնի հարցման կարող է տեղեկատվություն տրամադրել կամ ապահովել տեղեկատվության տրամադրումը, որը, իր կարծիքով, կարող է մյուս լիազորված մարմնի համար օգտակար լինել համապատասխան կարգավորիչ, վերահսկողական և հսկողական գործառույթների իրականացման ժամանակ։ Ընդ որում, սույն համաձայնագրի դրույթները կկիրառվեն այն դեպքում, երբ սույն հոդվածին համապատասխան տեղեկատվություն տրամադրող լիազորված մարմինը նշում է, որ տեղեկատվության տրամադրումն իրականացվում է սույն համաձայնագրի շրջանակներում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։