Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Տեղեկատվության գաղտնիության ապահովումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Տեղեկատվության գաղտնիության ապահովումը

1. Սույն համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան նշված գաղտնի տեղեկատվությունը չի կարող որևէ երրորդ կողմի փոխանցվել առանց այդ տեղեկատվությունը տրամադրած լիազորված մարմնի գրավոր համաձայնության։

2. Լիազորված մարմինները նվազագույնի են հասցնում այն անձանց թիվը, որոնց կարող է հասանելի լինել սույն համաձայնագրի կատարման նպատակով փոխանցվող գաղտնի տեղեկատվությունը, այդ իրազեկ անձանց շրջանակը սահմանափակելով բացառապես այն աշխատակիցներով և մասնագետներով, որոնց համար այդ տեղեկատվության հասանելիությունն անհրաժեշտ է ծառայողական պարտականությունները կատարելու համար։

3. Հարցման պատասխանը պատրաստելիս հարցվող մարմինը ծանուցում է այն մասին, որ տրամադրվող ամբողջ տեղեկատվությունը կամ դրա մի մասը գաղտնի է՝ հարցվող մարմնի պետության օրենսդրությանը համապատասխան։

Գաղտնի տեղեկատվության հետ գործ ունենալիս հարցում ներկայացնող մարմինը պաշտպանության այնպիսի միջոցներ է ձեռնարկում, որոնք կիրառվում են սեփական գաղտնի տեղեկատվության նկատմամբ։

4. Սույն հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պայմանների խախտման, ինչպես նաև սույն համաձայնագրին համապատասխան ստացված գաղտնի տեղեկատվության անօրինական օգտագործման համար հարցում ներկայացնող մարմինը, դրա աշխատակիցները և մասնագետները սեփական գաղտնի տեղեկատվության հրապարակման համար հարցում ներկայացնող մարմնի պետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն են կրում։

5. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պայմանների և կարգի փոփոխության մասին Կողմերից ցանկացածի կողմից որոշում ընդունելու դեպքում այդ անդամ պետության լիազորված մարմինն այդ փոփոխությունների մասին տեղեկացնում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին։

6. Սույն համաձայնագրի գործողության ժամանակահատվածում փոխանցված կամ ստացված գաղտնի տեղեկատվության մասով սույն համաձայնագրի գործողության դադարման դեպքում դրա օգտագործման և պաշտպանության հետ կապված՝ սույն համաձայնագրի 12–րդ հոդվածով և սույն հոդվածով նախատեսված միջոցները շարունակում են կիրառվել այնքան ժամանակ, մինչև որ գաղտնի տեղեկատվությունը տրամադրած լիազորված մարմնի կողմից դրանց չեղարկման մասին չներկայացվի համապատասխան ծանուցում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։