Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Հարցման կատարման մերժումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Հարցման կատարման մերժումը

1. Հարցվող մարմինն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հարցման կատարումը հետևյալ դեպքերում՝

1) հարցման կատարումը հակասում է հարցվող մարմնի պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին.

2) հարցվող մարմնի պետության իրավասու մարմինների կողմից քրեական գործ է հարուցվել այն փաստերի կամ անձանց առնչությամբ, որոնց հետ կապված է ուղարկվել հարցումը, կամ հարցվող մարմնի պետության իրավասու մարմինների կողմից նշված անձանց նկատմամբ կամ նշված փաստերի հետ կապված պատժամիջոցներ են կիրառվել (բացառությամբ այն դեպքերի, երբ հարցում ներկայացնող մարմինը հիմքեր կներկայացնի, որոնց համաձայն, ենթադրվող պատժամիջոցները պատիժ չեն հանդիսանա միևնույն իրավախախտման համար).

3) հարցումը կազմված է սույն համաձայնագրի 7–րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ.

4) հարցվող տեղեկատվության փոխանցումը կարող է վնաս հասցնել հարցվաղ մարմնի պետության ինքնիշխանությանը կամ առնչվել ազգային անվտանգության շահերին։

2. Հարցման կատարումը մերժելու կամ մասամբ մերժելու դեպքում հարցվող մարմինը հարցումն ստանալու օրվանից հետո 10 օրացուցային օրվանից ոչ ուշ այդ մասին ծանուցում է ուղարկում հարցում ներկայացնող մարմին՝ նշելով մերժման (մասնակի մերժման) պատճառները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։