Հոդված 8. Լիազորված մարմինների փոխգործակցությունը հարցումը կատարելիս
Հոդված 8. Լիազորված մարմինների փոխգործակցությունը հարցումը կատարելիս
1. Հարցվող մարմինը, անհրաժեշտության դեպքում, կարող է հարցում ներկայացնող մարմնի ներկայացուցիչներին թույլատրել մասնակցելու հարցման կատարմանը, եթե դա չի հակասում հարցվող մարմնի պետության օրենսդրությանը:
2. Լիազորված մարմիններն իրավունք ունեն անդրսահմանային կազմակերպությունների գործունեության կարգավորման, վերահսկողության և հսկողության հարցերով գաղտնի տեղեկատվության (կարծիքների) փոխանակումն իրականացնել հանդիպումների, համատեղ խորհրդակցությունների, բանակցությունների անցկացման, ինչպես նաև այդ նպատակով աշխատակիցներին անդամ պետություններ գործուղելու միջոցով: