Հոդված 14. Տեղեկատվության ստացման հետ կապված ծախսերը
Հոդված 14. Տեղեկատվության ստացման հետ կապված ծախսերը
Լիազորված մարմիններն իրենք են կրում իրենց պետության տարածքում սույն համաձայնագրի կատարման հետ կապված ծախսերը, եթե իրենց կողմից այլ կարգ չհամաձայնեցվի։
Այն դեպքում, երբ հարցվող մարմինը կարծում է, որ կարող է, սույն համաձայնագրին համապատասխան, հարցումը կատարելու հետ կապված զգալի ծախսեր կրել, լիազորված մարմինները, հարցման կատարմանն առնչվող ծախսերի բաշխման վերաբերյալ արդարացի որոշում կայացնելու նպատակով, կպայմանավորվեն նախնական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ։
Գլուխ IV. Եզրափակիչ դրույթներ