Հոդված 17. Վիճելի հարցերի լուծումը
Հոդված 17. Վիճելի հարցերի լուծումը
Կողմերի, լիազորված մարմինների միջև ծագող՝ սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են խորհրդակցությունների և բանակցությունների անցկացման միջոցով, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ։
Եթե Կողմերը, լիազորված մարմինները վեճը չեն կարգավորում, խորհրդակցությունների և (կամ) բանակցությունների անցկացման վերաբերյալ՝ վեճի մի կողմից վեճի մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումն ստանալու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա վեճի ցանկացած կողմ կարող է վեճը հանձնել Եվրասիական տնտեսական միության դատարանի քննությանը։