Հոդված 19. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելը
Հոդված 19. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելը
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, սակայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ։
2. Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում։
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2014 թվականի դեկտեմբերի 23-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմի կուղարկի դրա հաստատված պատճենը։
Բելառուսի Հանրապետության
կառավարության կողմից՝ Բելառուսի Հանրապետության
ազգային բանկի կողմից՝
Ղազախստանի Հանրապետության
կառավարության կողմից Ղազախստանի Հանրապետության
ազգային բանկի կողմից
Ռուսաստանի Դաշնության
կառավարության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության
կենտրոնական բանկի կողմից՝
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: