Անցնել բովանդակությանը

Հոդված 3. «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում տեղեկատվության հասանելիության ապահովման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում տեղեկատվության հասանելիության ապահովման կարգը

1. Լիազորված մարմիններն ապահովում են սույն հոդվածի 2–րդ կետով նախատեսված տեղեկատվության հասանելիությունը՝ եռամսյակի համար՝ հաշվետու եռամսյակին հաջորդող 60 օրացուցային օրվանից ոչ ուշ, իսկ տարեկան արդյունքներով՝ հաշվետու տարվան հաջորդող 120 օրացուցային օրվանից ոչ ուշ, «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում իրենց պաշտոնական կայքերում (այսուհետ՝ պաշտոնական կայքեր) հատուկ նախատեսված բաժիններում։

2. Լիազորված մարմինների պաշտոնական կայքերում տեղադրվում է ֆինանսական շուկայի վիճակի և ֆինանսական կազմակերպությունների գործունեության մասին հետևյալ տեղեկատվությունը (ըստ յուրաքանչյուր անդամ պետության)՝

1) այն նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, որոնք շոշափում են ֆինանսական կազմակերպությունների գործունեության և ֆինանսական ծառայությունների մատուցման հարցերը, եթե այդ նախագծերը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, հասանելի են դառնում անսահմանափակ թվով անձանց.

2) անդամ պետության ֆինանսական կազմակերպությունների և գրանցված անդրսահմանային կազմակերպությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը, որը ներառում է հետևյալ տեղեկությունները՝

համապատասխան ֆինանսական շուկան.

անդրսահմանային կազմակերպությունների անվանումները.

թույլտվությունների և (կամ) լիցենզիաների (պետական գրանցման վկայականների) տեսակը և տրման ամսաթիվը.

3) բանկային ծառայությունների ոլորտում՝

ընդհանուր առմամբ բանկերի, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների ակտիվները.

ընդհանուր առմամբ բանկերի, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների պարտավորությունները.

ընդհանուր առմամբ բանկերի, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների սեփական կապիտալը.

4) ապահովագրական ծառայությունների ոլորտում՝

ընդհանուր առմամբ շուկայում ապահովագրական կազմակերպությունների, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների միագումար ակտիվները.

ընդհանուր առմամբ շուկայում ապահովագրական կազմակերպությունների, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների սեփական կապիտալը.

ընդհանուր առմամբ շուկայում ապահովագրական կազմակերպությունների, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների ապահովագրական պահուստները.

ընդհանուր առմամբ շուկայում ապահովագրական կազմակերպությունների, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների ապահովագրական պարգևները.

ընդհանուր առմամբ շուկայում ապահովագրական կազմակերպությունների, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների ապահովագրական վճարումները.

5) արժեթղթերի շուկայի ոլորտում՝ մի անդամ պետության թողարկողների այն արժեթղթերի հետ կապված գործարքների քանակը և ծավալը, որոնք թույլատրվել են շրջանառության այլ անդամ պետությունների՝ կազմակերպված արժեթղթերի շուկաներում.

6) այլ տեղեկատվություն, որի փոխանակման մասին լիազորված մարմինները կարող են պայմանավորվել առանձին, և որը չի հակասում անդամ պետությունների օրենսդրությանը։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվության հավաքագրումը և լիազորված մարմինների կողմից իրենց պաշտոնական կայքերում դրա տեղադրման ժամկետը լրանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում իրականացնում է ընդհանրացված տեղեկատվության տեղադրումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում։

4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում լիազորված մարմինները Եվրասիական տնտեսական հանձնաժողով են ներկայացնում տեղեկություններ այն կառուցվածքային ստորաբաժանումների մասին, որոնք պատասխանատու են իրենց պաշտոնական կայքերում սույն հոդվածի 2–րդ կետով նախատեսված տեղեկատվության տեղադրման համար։

Այլ պատասխանատու ստորաբաժանումների նշանակման կամ այլ փոփոխությունների դեպքում լիազորված մարմինները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դրա մասին տեղեկացնում են համապատասխան փոփոխությունների կատարման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում։

Լիազորված մարմինների փոփոխության դեպքում Կողմերը դրա մասին տեղեկացնում են միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։