Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Լիազորված մարմինների փոխադարձ խորհրդատվությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Լիազորված մարմինների փոխադարձ խորհրդատվությունները

1. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ լիազորված մարմիններն իրականացնելու են փոխադարձ խորհրդատվություններ և կարծիքների փոխանակում ֆինանսական շուկայի ոլորտին առնչվող՝ իրենց իրավասության (լիազորությունների) մեջ մտնող հետևյալ հարցերի վերաբերյալ՝

1) ֆինանսական շուկայի և ֆինանսական կազմակերպությունների կարգավորման, վերահսկողության և հսկողության ոլորտում իրենց պետության օրենսդրություն և նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև իրենց պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ուղղություններ՝ հաշվի առնելով միջազգային փորձը և լավագույն միջազգային գործելակերպը.

2) ֆինանսական ծառայությունների սպառողների և ներդրողների իրավունքների ու շահերի պաշտպանության համակարգերի զարգացում՝ ներառյալ ավանդների, ապահովագրական վճարումների երաշխավորման հետ կապված հարցերը.

3) անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում.

4) լիազորված մարմինների աշխատակիցների տեխնիկական հմտությունները բարելավելու և որակավորումը բարձրացնելու նպատակով սեմինարների, որակավորման դասընթացների, աշխատանքային հանդիպումների կազմակերպման հարցում աջակցություն.

5) ընդհանուր առմամբ ֆինանսական շուկայում և նշված շուկայում գործող առանձին ֆինանսական կազմակերպությունների գործունեության ընթացքում առաջացող ռիսկերի բացահայտում և գնահատում, ռիսկերի կառավարման համակարգերի կազմակերպմանը ներկայացվող պահանջների կատարելագործում.

6) աջակցություն անդամ պետությունների բնակչության շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման հարցում, ինչպես նաև ծառայությունների մատուցման հետ կապված վեճերի մինչդատական կարգավորման ինստիտուտների ստեղծում և զարգացում, այդ թվում՝ ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտի միջոցով.

7) ֆինանսական կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց և ֆինանսական կազմակերպությունների կառավարմանը մասնակցող այլ անձանց որակավորմանը և գործարար հեղինակությանը ներկայացվող պահանջների կատարելագործում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

8) ֆինանսական շուկայի և ֆինանսական կազմակերպությունների կարգավորման, վերահսկողության և հսկողության ընթացքում առաջացող այլ հարցեր։

2. Լիազորված մարմիններն իրականացնում են կարծիքների փոխանակում ֆինանսական շուկայի կարգավորման, վերահսկողության և հսկողության հետ կապված հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի շրջանակներում։

Գլուխ III. Ֆինանսական շուկայի ոլորտում տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխանակումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։