Հոդված 7. Գաղտնի տեղեկատվության տրամադրման վերաբերյալ հարցման բովանդակությունը
Հոդված 7. Գաղտնի տեղեկատվության տրամադրման վերաբերյալ հարցման բովանդակությունը
1. Հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
1) հարցում ներկայացնող մարմնի անվանումը.
2) հարցվող մարմնի անվանումը.
3) հղում սույն համաձայնագրին.
4) հարցումն ուղարկելու համար հիմք հանդիսացած փաստերի նկարագրությունը.
5) այն սուբյեկտների անվանումները, որոնց առնչությամբ գաղտնի տեղեկատվություն է հարցվում.
6) հարցման նպատակների շարադրանքը.
7) հարցվող գաղտնի տեղեկատվության նկարագրությունը.
8) հարցվող տեղեկատվությանը ենթադրաբար տիրապետող անձանց մասին տեղեկությունները (առկայության դեպքում).
9) հարցվող գաղտնի տեղեկատվության ստացման ժամանակ անհրաժեշտ նախազգուշական միջոցառումների մասին տեղեկությունները.
10) հղում նորմատիվ իրավական ակտերին, որոնց դրույթները խախտվում են այն փաստերով, որոնց առնչությամբ հարցվում է տեղեկատվությունը.
11) հարցում ներկայացնող մարմնի ներկայացուցիչների՝ հարցման կատարմանը մասնակցելու անհրաժեշտության մասին տեղեկությունները.
12) հարցումը կատարելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ։
2. Հարցումն ստորագրվում է հարցում ներկայացնող մարմնի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից։
3. Ստացված հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում հարցվող մարմինն իրավունք ունի պահանջելու այդ հարցման ուղարկման գրավոր հաստատում։