Հոդված 9. Հարցման կատարումը
Հոդված 9. Հարցման կատարումը
1. Հարցումը կատարվում է այն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում՝ հարցվող մարմնի պետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարցումը ժամանակին կատարելը խոչընդոտող կամ հետաձգող հանգամանքներն ի հայտ գալու դեպքում հարցվող մարմինը հարցումն ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է ուղարկում հարցում ներկայացնող մարմին՝ նշելով հարցման կատարումը խոչընդոտող կամ հետաձգող պատճառները։
2. Հարցման պատասխանը, այդ թվում՝ հարցման կատարման մերժումը, հարցում ներկայացնող մարմին ներկայացվում է գրավոր։