Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-12-24-ից մինչև 1998-02-10։Բացել գործող տեքստը

Հոդված 13. Սեփականաշնորհված և ապապետականացված ձեռնարկության և նրա աշխատավորական կոլեկտիվի փոխհարաբերությունները

գործել է մինչև 1998-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 13. Սեփականաշնորհված և ապապետականացված ձեռնարկության և նրա աշխատավորական կոլեկտիվի փոխհարաբերությունները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով, ելնելով ծրագրից, սահմանափակում է սեփականաշնորհված կամ ապապետականացված ձեռնարկության նոր սեփականատերերի (սեփականատիրոջ) կամ նրանց կողմից լիազորված մարմինների իրավունքը` մինչև 6 ամիս ժամկետով փոփոխելու աշխատողների նվազագույն քանակը:

Աշխատավորական կոլեկտիվի առանձին անդամների համաձայնությամբ աշխատողների նվազագույն քանակի վրա դրված սահմանափակումը կարող է խախտվել նոր սեփականատիրոջ կողմից: Այդ դեպքում աշխատանքից ազատելը տեղի է ունենում սահմանված ժամկետից շուտ, և սեփականատերը պարտավոր է փոխհատուցել համաձայնություն տված աշխատողի կրած վնասը, վճարելով չաշխատած ժամկետի համար` ըստ տվյալ աշխատողի վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի:

Սեփականաշնորհված կամ ապապետականացված ձեռնարկության նոր սեփականատերերը (սեփականատերը) կամ նրանց կողմից լիազորված մարմինները պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի հետ երեք ամսվա ընթացքում կնքել կոլեկտիվ պայմանագիր:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհված կամ ապապետականացված ձեռնարկության նոր սեփականատերերը (սեփականատերը) կամ նրանց կողմից լիազորված մարմինները վեց ամսվա ընթացքում կնքում են աշխատանքային նոր պայմանագիր: Մինչև նոր պայմանագրերի կնքումը գործում են նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերը:

(13-րդ հոդվածը փոփ. 27.12.95 ՀՕ-30)

II. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։