Հոդված 43. Սեփականաշնորհման պայմանագիրը
Հոդված 43. Սեփականաշնորհման պայմանագիրը
Անկախ սեփականաշնորհման ձևից, պետական ձեռնարկություն կամ անավարտ շինարարության օբյեկտ վաճառող մարմնի և գնորդի միջև կնքվում է սեփականաշնորհման պայմանագիր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պայմանագրում նշվում են` տեղեկություններ վաճառողի և գնորդի մասին, ձեռնարկության (անավարտ շինարարության օբյեկտի) անվանումը և գտնվելու վայրը, վաճառված գույքի կազմը և գինը, ձեռնարկության (անավարտ շինարարության օբյեկտի) զբաղեցրած հողակտորի չափերն ու գինը և օգտագործելու պայմանները, պետությանը պատկանող բաժնեմասը կամ բաժնետոմսերի փաթեթը, ձեռնարկությունը (անավարտ շինարարության օբյեկտը) նոր սեփականատիրոջը փոխանցելու կարգը, վճարման ձևը և ժամկետները, կողմերի` ձեռնարկության գործունեությանը կամ շինարարությանը վերաբերող փոխադարձ պարտավորությունները, պայմանները (այդ թվում սեփականաշնորհված ձեռնարկություններին պատկանող նախադպրոցական, առողջապահական, մարզական, մշակութային, լուսավորական, առողջարանային և պրոֆիլակտիկ բուժման օբյեկտների գործունեության ուղղվածությունը պահպանելը), որոնց կատարումը պարտադիր է գնորդի համար և որոնք բխում են սույն օրենքից և ծրագրից:
Ձեռնարկության սեփականաշնորհվող գույքի (անավարտ շինարարության օբյեկտի) նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրի գրանցման պահից, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:
(43-րդ հոդվածը փոփ. 27.12.95 ՀՕ-30, լրաց. 19.11.96 ՀՕ-89)