Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-12-24-ից մինչև 1998-02-10։Բացել գործող տեքստը

Հոդված 17. Սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմինը և նրա իրավասությունը

գործել է մինչև 1998-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 17. Սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմինը և նրա իրավասությունը

(վերնագիրը խմբ. 27.12.95 ՀՕ-30)

1. Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը:

2. Սեփականաշնորհման և ապապետականացման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմինը`

ա) մշակում է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի նախագիծը, ինչպես նաև ծրագրում առաջարկվող լրացումների և փոփոխությունների նախագծերը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

բ) ծրագրին համապատասխան և սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպում է սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքը, քննարկում է սեփականաշնորհման և ապապետականացման հայտերը, մշակում է որոշումների նախագծեր պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին (բացառությամբ աշխատավորական կոլեկտիվներին առանց գնման իրավունքի պետական գույքը վարձակալությամբ հանձնելու հարցերի) և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

գ) մշակում է սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգը և դրանց սեփականաշնորհումն ու ապապետականացումը կարգավորող նորմատիվ այլ ակտերի նախագծերը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

դ) ելնելով ծրագրից` դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սեփականաշնորհման և ապապետականացման մասնակիցների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու առաջարկությամբ.

առանձին մասնակիցներին (ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և նրանց խմբերին, ոչ պետական ձեռնարկություններին և պետական մասնակցությամբ ձեռնարկություններին, օտարերկրյա անձանց) հասանելիք բաժնեմասերի կամ բաժնետոմսերի գումարին կամ տոկոսաչափին.

բոլոր մասնակիցներին հասանելիք գումարային բաժնեմասին կամ բաժնետոմսերին` նշելով պետությանը պատկանող մասը.

ե) ծրագրի պահանջներից ելնելով իրականացնում է ձեռնարկությունների նախապատրաստումը սեփականաշնորհման, այդ նպատակով ստեղծելով համապատասխան հանձնաժողովներ կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին և պետական կառավարման տեղական մարմիններին առաջարկելով իրականացնել սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքները.

զ) վերահսկում է ծրագրով սահմանված սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տեղական մարմինների իրավասությունների սահմանափակումների կատարումը.

է) վերահսկում է սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքը, այդ թվում սեփականաշնորհման նախապատրաստման աշխատանքները և պետական ձեռնարկությունների վարձակալությունը դրանց աշխատավորական կոլեկտիվի կողմից, սահմանված ձևով հաշվետվություններ ստանալով Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից և պետական կառավարման տեղական մարմիններից.

ը) դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն` առաջարկելով օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ու տեղական իշխանության մարմինների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող այն որոշումները, որոնք հակասում են սույն օրենքին, ծրագրին և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին.

թ) որոշում, հրապարակում և եռամսյակը մեկ անգամ ճշգրտում է սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված այդ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերից.

ժ) քննարկում է սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող առաջարկությունները, դիմումները և գանգատները.

ժա) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սեփականաշնորհման և ապապետականացման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի գործունեությունն ապահովելու նպատակով ստեղծվում է աշխատակազմ, որի ղեկավարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի անդամ և նշանակվում է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից: Աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ: Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի և նրա աշխատակազմի գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(17-րդ հոդվածը լրաց. 06.06.95 ՀՕ-140, խմբ., փոփ. 27.12.95 ՀՕ-30)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։