Հոդված 12. Օրենսգրքի 121-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 12. Օրենսգրքի 121-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 121. Արագացված դատաքննության կարգը և ժամկետները
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից դատարանն անցնում է գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմանը:
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից տասնհինգօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ նախատեսված չէ:
3. Գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:»: