Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-05-30-ից մինչև 2024-12-18։Բացել գործող տեքստը

Հոդված 5. Օրենսգրքի 73-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2024-12-18Բացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենսգրքի 73-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետի «բնակության (գտնվելու) վայրը» բառերը փոխարինել «հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն» բառերով, իսկ «բնակության վայրից» բառերը՝ «հաշվառման վայրի հասցեից» բառերով.

2) 2-րդ մասի 3-րդ կետի «բնակության (գտնվելու) վայրը» բառերը փոխարինել «հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձի ներկայացրած հայցադիմումը պետք է պարունակի նշում այն մասին, թե վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ պետության կամ համայնքի որ իրավունքներն են խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, և վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։