Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-05-30-ից մինչև 2024-12-18։Բացել գործող տեքստը

Հոդված 26. Օրենսգրքի 160-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2024-12-18Բացել ARLIS-ում

Հոդված 26. Օրենսգրքի 160-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետից հանել «բացակայում է կամ» բառերը.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ:».

3) 2-րդ մասը «հոդվածի պահանջներին» բառերից հետո լրացնել «, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը» բառերով.

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքի, նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին բերվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։ Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը կայացվում է վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին դիմումը բողոք բերող անձի կողմից ներկայացվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։