Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-05-30-ից մինչև 2024-12-18։Բացել գործող տեքստը

Հոդված 22. Օրենսգրքի 148-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2024-12-18Բացել ARLIS-ում

Հոդված 22. Օրենսգրքի 148-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) և 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո, եթե դրանց դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք չի ներկայացվում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ մասերով.

«8. Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից և կարող են բողոքարկվել դրանք ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում։

9. Սույն օրենսգրքի 136-րդ և 137-րդ հոդվածներով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին վերաքննիչ դատարանի որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո, եթե դրանց դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք չի ներկայացվում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։