Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-05-30-ից մինչև 2024-12-18։Բացել գործող տեքստը

Հոդված 37. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործել է մինչև 2024-12-18Բացել ARLIS-ում

Հոդված 37. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին և 35-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը և 18-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունիսի 1-ից:

4. Սույն օրենքի 14-րդ, 17-րդ, 22-րդ և 29-րդ հոդվածներով նախատեսված դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունվող միջանկյալ դատական ակտերի վրա:

5. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետը տարածվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված վերաքննիչ բողոքների քննության վրա:

6. Սույն օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված վճռաբեկ բողոքների քննության վրա:

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2024 թ. մայիսի 17

Երևան

ՀՕ-220-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։