Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.8) սոցիալական գործընկերություն` բարձրագույն և մասնագիտական կրթության և ուսուցման կազմակերպությունների, գործատուների, դրանց միավորումների և ոչ առևտրային այլ կազմակերպությունների, արհեստակցական միությունների, հանրային իշխանության մարմինների միջև, աշխատաշուկայի և տնտեսության զարգացման կարիքներին համապատասխան, կրթության ապահովմանը համընդհանուր համաձայնեցված նպատակների իրականացմանը միտված կրթական, աշխատանքային, գործընկերային ու սոցիալական համագործակցության դրսևորման ձև.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.19-րդ կետով.
«1.19) ուսումնառության վերջնարդյունք՝ դասընթացի կամ կրթական ծրագրի ավարտին պահանջվող գիտելիքի, կարողունակությունների ամբողջություն.».
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կրթական ծրագիր՝ ուսումնառության բոլոր բաղադրիչների ամբողջություն, որով սահմանվում են համապատասխան կրթության մակարդակը, ուղղվածությունը, բովանդակությունը և ուսումնառության վերջնարդյունքները.».
4) 3.1-ին կետից հանել «, մասնագիտական» բառը.
5) 8.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) քոլեջ` արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատություն․».
7) 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
8) 17.1-ին կետի «ամփոփիչ ատեստավորման» բառերը փոխարինել «պետական ամփոփիչ ստուգման» բառերով․
9) 17.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17.2) որակավորումների ազգային շրջանակ (ՈԱՇ)՝ կրթության համակարգի բոլոր մակարդակներում շնորհվող որակավորումների բնութագրերի ամբողջություն, որն ընդգրկում է կրթության յուրաքանչյուր մակարդակում ուսումնառության արդյունքների կամ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքի, կարողունակությունների և հմտությունների ընդհանրական բնութագրիչները.».
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.3-րդ կետով.
«17.3) ոլորտային որակավորումների շրջանակ (ՈՈՇ)՝ որակավորումների ազգային շրջանակին համապատասխան՝ որոշակի ոլորտում կրթական մակարդակի որակավորումների խումբ (ցանկ, ամբողջություն) և դրա հետ կապված ուսումնառության ընդհանուր վերջնարդյունքներն ապահովելու պահանջներ (բնութագիր).».
11) 18-րդ, 18.1-ին և 19-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18) ուսումնական հաստատության հավատարմագրում՝ որակի արտաքին գնահատման գործընթաց, որով հավաստվում է ուսումնական հաստատության կամ դրա կրթական ծրագրի (կրթական ծրագրերի խմբի) համապատասխանությունը հավատարմագրման սահմանված չափանիշներին.
18.1) արհեստավոր կամ կրտսեր մասնագետ՝ անձին շնորհվող որակավորման աստիճան, որով հավաստվում է արհեստագործական մակարդակի (մասնագիտական կրթության առաջին մակարդակի) կրթական ծրագրի ուսումնառության ավարտը.
19) մասնագետ՝ անձին շնորհվող կրթության որակավորման աստիճան, որով հավաստվում է միջին մասնագիտական մակարդակի (մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի) կրթական ծրագրի ուսումնառության ավարտը.».
12) 20-րդ կետի «ատեստավորված» բառը փոխարինել «պետական ամփոփիչ ստուգում անցած» բառերով․
13) 21-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ կետերի «ատեստավորման» բառը փոխարինել «պետական ամփոփիչ ստուգման» բառերով։